Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՖՄԿ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Հայաստանը 2020-ին միջոցառում կանցկացնեն «Ապրել միասին» կարգախոսի ներքո

ՖՄԿ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Հայաստանը 2020-ին միջոցառում կանցկացնեն «Ապրել միասին» 
կարգախոսի ներքո

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մարտի 18-ին կայացել է կազմակերպությունում ֆրանկոֆոն խմբի կողմից կազմակերպված, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ «Soirée des saveurs» խորագրով։ Միջոցառմանն իր տաղավարով մասնակցել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակությունը՝ ներկայացնելով ազգային ուտեստներ ու խմիչքներ։ Երեկոյին Ֆրանկոֆոն խմբի անդամ շուրջ 33 երկրներ ներկայացրել են իրենց ազգային ուտեստներն ու խմիչքները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն (Louise Mushikiwabo) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն (Audrey Azoulay)։

ՖՄԿ գլխավոր քարտուղարն իր ելույթում անդրադարձավ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովին, փաստեց, որ «Ապրել միասին» թեմայի արժեքները ընդհանուր են երկու կազմակերպությունների համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին և ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին գագաթաժողովի հաջողության համար։ Իր խոսքում ՖՄԿ գլխավոր քարտուղարն անդրադարձավ նաև կազմակերպության գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում, 2020թ․ նախատեսված ՖՄԿ-ՅՈՒՆԵՍԿՕ-ՀՀ համատեղ միջոցառմանը, որը նվիրված է լինելու «Ապրել միասին»-ի խթանմանը, և ընդգծեց, որ այդ միջոցառումը կնպաստի Ֆրանկոֆոնիայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության առավել զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]