Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Ապրիլ

Նախարարը ծանոթացել է «Շենգավիթ» ԲԿ-ում ստեղծվելիք Պերինատալ կենտրոնի կառուցվածքին. ՀՀ-ում մայրական և նորածինների մահացությունը նվազում է


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` ծանոթանալու մատուցվող ծառայությունների որակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Այցի ընթացքում նախարարին է ներկայացվել բժշկական կենտրոնի բազայի վրա ստեղծվելիք Պերինատալ կենտրոնի կառուցվածքը: Առաջարկվել է առաջիկայում կազմակերպել շահագրգիռ կողմերի քննարկում:

Տնօրինության հետ հանդիպման ժամանակ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ մոր և մանկան առողջության պահպանումը նախարարության գերակա խնդիրներից է, և ոլորտի հարցեըն անձամբ իր ուշադրության կենտրոնում են: Քննարկվել են նաև այս ոլորտում առաջիկա ծրագրերի իրականացման հնարավորությունները, ռազմավարությունը:

«Միշտ կարիք կա զարգացնելու մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քայլերը, որպեսզի հնարավորինս նվազի մայրական և մանկական մահացության ցուցանիշը»,- ասել է նախարարը:

Նշենք, որ Հայաստանում 2016-ին գրանցվել է մայրական մահացության 12 դեպք, որից մանկաբարձական պատճառներից` 4-ը, 2017-ին` 3 դեպք, մանկաբարձական` 1-ը, իսկ 2018-ին` մահացության 8 դեպք , որից 2-ն են մանկաբարձական: 2019 թվականին գրանցվել է մայրական մահացության միայն մեկ դեպք:

Ըստ վիճակագրության պետական կոմիտեի՝ կարող ենք արձանագրել, որ առկա է մանկական մահացության դեպքերի նվազում: Ըստ 1000 կենդանածնի ցուցանիշների 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերն ունեն հետևյալ պատկերը. 2015-ին` մահացության 370 դեպք, 2016`-ին 356, 2017-ին` 307, 2018-ի նախնական տվյալներով` 260 դեպք»:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ