Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը վստահեցնում է ՝ կփորձեն վերականգնել Ավշարի դպրոցի աշակերտների իրավունքները

Արայիկ Հարությունյանը վստահեցնում է ՝ կփորձեն վերականգնել Ավշարի դպրոցի 
աշակերտների իրավունքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ավշարի դպրոցի միջադեպի հետ կապված վերջնագրերով խոսելու՝ երեխաների կրթական իրավունքը խախտելու տարբերակն ընդունելի չի համարում: Միևնույն ժամանակ նա խոստանում է, որ աշակերտների իրավունքները կվերականգնվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին ԱԺ-ում գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Դա մարզպետարանի ենթակայության դպրոց է, այնտեղ գործընթացներ են տեղի ունեցել, որոնք, ցավոք, դեռ չեն կարգավորվում: Երեկ էլ, այսօր էլ նախարարության ներկայացուցիչներ են եղել դպրոցում: Կփորձենք վերականգնել աշակերտների իրավունքները: Բայց այդ հարցում նաև ծնողները պետք է աջակցեն: Վերջնագրերով խոսելու տարբերակը՝ չեն գնա դպրոց մինչ տնօրենը չհեռանա, ճիշտ չէ»,-ասաց Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ոչ վերջնագրերով և ոչ իրենց երեխաների կրթական իրավունքը խախտելով:

Ավշարի միջնակարգ դպրոցում մարտի 12-ից աշակերտները դասադուլ էին սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը, քանի որ վերջինիս հորդորով  հրաժարական է տվել դպրոցի երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող փոխտնօրենը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]