1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ի իշխանությունները հավանություն են տվել հետծննդաբերական դեպրեսիայի դեմ առաջին դեղին

ԱՄՆ-ի իշխանությունները հավանություն են տվել հետծննդաբերական դեպրեսիայի դեմ առաջին դեղին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) Միացյալ Նահանգներում կիրառման համար հավանություն Է տվել այն կանանց համար առաջին դեղին, որոնք տառապում են հետծննդաբերական դեպրեսիայով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է վարչության կայքում:

«FDA-ն այսօր հավանություն տվեց Zulresso-ին՝ ներերակային ներարկմանը՝ կանանց մոտ հետծննդաբերական դեպրեսիայի բուժման համար: Դա առաջին դեղն Է, որին FDA-ն հավանություն Է տվել հատուկ հետծննդաբերական դեպրեսիայի համար»,- նշվում Է վարչության կայքում զետեղված հայտարարության մեջ: Դրանում ասված Է, որ «հետծննդաբերական դեպրեսիան ծանր վիճակ Է, որը լուրջ փուլում կարող Է սպառնալ կյանքին»: Zulresso-ն ներարկվում Է երակում 60 ժամվա ընթացքում, այդ ընթացքում մայրը երեխայի հետ գտնվում Է հավաստագրված բժշկական կենտրոնում: New York Times հրատարակությունը, վկայակոչելով արտադրող Sage Therapeutics-ին, գրում Է, որ ներարկման արժեքը կկազմի 34 հազար դոլար: Թերթը նշում Է, որ դեղը գործում Է շատ արագ՝ 48 ժամվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]