Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վարելահողերի մշակումն արդյունավետ կդարձնի. չմաշկվող հողեր չեն մնալու

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վարելահողերի մշակումն արդյունավետ 
կդարձնի. չմաշկվող հողեր չեն մնալու

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 200 հազար հեկտար չմշակված վարելահող կա։ Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է այնպիսի քաղաքականություն մշակել, որ հողերի մշակումը դառնա արդյունավետ և հանրապետությունում չմշակվող հողեր չմնան:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանը:

« Չմշակվող 200 հազար հեկտար վարելահող ունենք, սակայն օպերատիվ կերպով հավաքում ենք տվյալներ, որպեսզի կարողանանք օբյեկտիվ տվյալ տալ: Կարծում եմ ավելի կարևոր է, թե մարդն ինչու պետք է մշակի: Պետք է այնպես անենք, որ հողի մշակումը դառնա արդյունավետ և ՀՀ-ում չմնա 1 սմ հող, որ չի մշակվելու: Սակայն դա իհարկե մեկ տարվա ընթացքում չի լինելու»,-ասաց Գևորգյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ գյուղատնտեսական սեզոնը սկսելու համար վարչապետի կողմից հանձնարարված բոլոր ծրագրերն արդեն ընթացքի մեջ են: Այսինքն` գյուղացին սպասելու կարիք չունի: Նախարարը նկատեց, որ միայն ջրի հարցն էր գլխավոր խնդիրը, փորձում են Տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործընկերների հետ օպերատիվ լուծումներ տալ:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ գյուղատնտեսության ոլորտում մեծ ներդրումային ծրագրեր են նախապատրաստվում և ներկայացվում են թռչնաբուծության ոլորտի բիզնեսներին, որպեսզի կարողանան ինքնաբավության մակարդակը բարձրացնել: Մեծ ծրագիր են ներկայացնում նաև ջերմոցային տնտեսության համար, ֆինանսավորման զարգացման համար: Նախարարությունը սուբսիդավորելու է նաև խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծումը՝ 0-2 տոկոսով: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]