Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան ԵՄ-ին խնդրեց Brexit-ը հետաձգել մինչեւ հունիսի 30-ը

Մեծ Բրիտանիան ԵՄ-ին խնդրեց Brexit-ը հետաձգել մինչեւ հունիսի 30-ը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը ԵՄ-ին պաշտոնական խնդրագիր Է ուղարկել հանրակցությունից երկրի դուրս գալը մինչեւ հունիսի 30-ը հետաձգելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին հայտարարել Է թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

«Այսօր ես գրել եմ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին, նրան տեղեկացնելով այն մասին, որ Մեծ Բրիտանիան խնդրում Է Brexit-ը հետաձգել մինչեւ հունիսի 30-ը»,-ասել Է կառավարության ղեկավարը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտնել Է, որ ԵՄ-ն ստացել Է սկզբնապես մարտի 29-ին պլանավորված Brexit-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի խնդրագիրը: Նա հեռախոսազրույց Է ունեցել Մեյի հետ, որի ընթացքում վարչապետը փոխանցել Է խնդրանքը: Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի խնդրանքով պաշտոնական նամակը հանձնվել Է Տուսկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]