Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆրանսիան 2018-ին վերստին առավել մեծ ժողովրդականություն վայելող երկիրն Է դարձել զբոսաշրջիկների շրջանում

Ֆրանսիան 2018-ին վերստին առավել մեծ ժողովրդականություն վայելող երկիրն Է դարձել զբոսաշրջիկների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան անցյալ տարի վերստին առավել մեծ ժողովրդականություն վայելող երկիրն Է դարձել օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում՝ ընդունելով շուրջ 90 մլն հյուրերի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում Ֆրանսիայի զբոսաշրջության զարգացման գործակալության ներկայացուցչոթյան ղեկավար Ինեսա Կորոտկովան:

«Ֆրանսիան 2018 թվականին պահպանել Է արտասահմանցի զբոսաշրջիկների համար թիվ մեկ ուղղության կոչումը: Նախնական գնահատումներով՝ երկիր ժամանած հյուրերի ընդհանուր թիվը կազմել Է 90 միլիոն, ինչը 3 միլիոնով ավելի Է, քան մեկ տարի առաջ»,-ասել Է նա զբոսաշրջության հարցերի մասնագետների համար Մարսելում կազմակերպված Rendez-vous en France խոշորագույն ցուցահանդեսի ընթացքում: Փորձագետը հավելել Է, որ, չնայած տարվա վերջին խոշոր քաղաքներում «դեղին բաճկոնավորների» ակցիաների պատճառով օտարերկրացիների հոսքի որոշ նվազմանը, Ֆրանսիային, միեւնույն Է, հաջողվել Է ավելացնել զբոսաշրջիկների հոսքը: «Ցույցերի պատճառով ամրագրումների թվի նվազումը փոխհատուցվել Է առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թվի մեծ աճով»,-ընդգծել Է Կորոտկովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]