Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Փետրվար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են. ԱԳՆ խոսնակ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են. ԱԳՆ 
խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ վստահեցնելով, որ  ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: «Վարչապետն արդեն ասել է, որ առանց Հայաստանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվելու: ՀԱՊԿ ամբողջ գործունեությունը հիմնված է բոլոր կողմերի համար ընդունելի կոնսենսուսային որոշումների կայացման հիման վրա: Մենք մշտապես ընդգծել ենք, թե ինչ կարևորություն ունի ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության համակարգում:  Քննարկումները գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ, շարունակվում են, նաև շարունակվում են քննարկումները, թե ինչ սկզբունքով պետք է լրացվեն այն իրավական բացերը, որոնք առաջանում են նման իրավիճակում: Թե երբ կավարտվի այդ ամենը, որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց Աննա Նաղդալյանը:

2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ