Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լոնդոնում հնդիկ գործարարի են ձերբակալել ավելի քան 2 մլրդ դոլար գումարի մեքենայությունների մեղադրանքով

Լոնդոնում հնդիկ գործարարի են ձերբակալել ավելի քան 2 մլրդ դոլար գումարի մեքենայությունների մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել Է հնդիկ գործարար Նիրավ Մոդիին, որը միջազգային հետախուզման մեջ Էր ավելի քան 2 մլրդ դոլար գումարի մեքենայությունների մեղադրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին հայտնել Է The Times of India թերթը:

Նրա տվյալներով՝ ձերբակալությունը կատարվել Է Ինտերպոլի օրդերի հիման վրա: Ինչպես նշում Է հրատարակությունը, այսօր Մոդին կկանգնի դատարանի առաջ: Նիրավ Մոդին հնդիկ միլիարդատեր Մեհուլ Չոքսիի զարմիկն Է: Նրանց երկուսի նկատմամբ Էլ Հետաքննությունների կենտրոնական բյուրոն հետախուզում Էր հայտարարել Փենջաբի ազգային բանկի աշխատակիցների հետ հանցավոր նախահամաձայնության գալու համար: Գործարարները բանկի ակտիվներից յուրացրել են 2 մլրդ դոլար, ինչից հետո մյուս ազգականների հետ փախել են Հնդկաստանից: 2018 թվականի դեկտեմբերին Ինտերպոլն այսպես կոչված կարմիր ծանուցում Էր հրապարակել նրանց ձերբակալելու վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]