Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետը Վարդենիս համայնքի բյուջեի սեփական եկամուտների կատարումը համարեց ժամանակի հրամայական պահանջ

Գեղարքունիքի մարզպետը Վարդենիս համայնքի բյուջեի սեփական եկամուտների կատարումը համարեց ժամանակի հրամայական պահանջ

ԳԱՎԱՌ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Վարդենիսի համայնքապետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղական բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը համարեց ժամանակի հրամայական պահանջ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետը հրահանգեց համայնքի ավագանու եւ աշխատակազմի անդամներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններին՝ ամեն կերպ նպաստել տեղական բյուջեի սեփական եկամուտների ամբողջական հավաքագրմանը:

«Վարդենիս համայնքում չափից դուրս շատ են կուտակվել կենսական կարեւորության հիմնախնդիրները, այն դեպքում, երբ այս տարածաշրջանն ունի զարգացման համար բավարար ռեսուրսներ ու պոտենցիալ հնարավորություններ: Նրանք, ովքեր տարիներ շարունակ իրենց գործունեությամբ խաթարել են համայնքի զարգացումը, պետք է կամ փոխեն իրենց աշխատաոճը, կամ իրենց դուրս դնեն կառավարման համակարգից: Մենք այս տարի ՀՀ կառավարություն ենք ներկայացրել բազմաթիվ սուբվենցիոն ծրագրեր, որոնց թվում են Վարդենիս համայնքից ներկայացված ծրագրերը: Դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ է համայնքի բյուջեի սեփական եկամուտների ամբողջական հավաքագրում, որպեսզի համայնքն այդ ծրագրերի մասնակցության համար բավարար համաֆինանսավորում ունենա: Որքան շատ լինեն տեղական բյուջեի միջոցները, մենք Վարդենիսում սոցիալ-տնտեսական զարգացման ավելի շատ ու բազմաբնույթ ծրագրեր կկարողանանք իրականացնել»,-շեշտեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]