Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լիճքում անցկացվեց բռնցքամարտի մարզային առաջնություն

 Լիճքում անցկացվեց բռնցքամարտի մարզային առաջնություն


ԳԱՎԱՌ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Լիճք համայնքում անցկացվեց Գեղարքունիքի մարզի 2003-2004 թվականներին ծնված պատանիների բռնցքամարտի մարզային առաջնություն, որին ներկա գտնվեցին Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ եւ Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, առաջնությանը մասնակցում էին մարզադպրոցների, մարզական ընկերությունների եւ համայնքների կողմից հայտավորված բռնցքամարտիկները: Այն անցկացվեց բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն: Մեկ օր առաջ տեղի ունեցած մենամարտերում որոշվեցին ուժեղագույները, որոնք հաջորդ օրվա եզրափակիչ մենամարտերում որոշեցին առաջնության հաղթողներին:
Մրցումներն անցկացրեց եւ արդյունքներն ամփոփեց մրցավարական հանձնաժողովը:
46 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց սեւանցի Սպարտակ Ստեփանյանը, 48 կգ քաշային կարգում՝ լիճքեցի Վարդան Ալեքսանյանը, 50 կգ քաշային կարգում՝ մարտունեցի Վազգեն Հունանյանը, 52 կգ քաշային կարգում՝ լիճքեցի Սամվել Ավետիսյանը, 54 կգ քաշային կարգում՝ մարտունեցի Նարեկ Զախարյանը, 57 կգ քաշային կարգում՝ կարմիրգյուղցի Նաիրի Նաջարյանը, 60 կգ քաշային կարգում՝ սեւանցի Վարդան Խաչատրյանը, 63 կգ քաշային կարգում՝ լիճքեցի Պարգեւ Կարապետյանը, 66 կգ քաշային կարգում՝ մարտունեցի Նարեկ Զախարյանը, 70 կգ քաշային կարգում՝ մարտունեցի Նարեկ Գրեյանը, 75 կգ քաշային կարգում՝ ճամբարակցի Խորեն Մուրադյանը, 80 կգ քաշային կարգում՝ սեւանցի Մաքսիմ Գասպարյանը եւ 80+ կգ քաշային կարգում՝ սեւանցի Արման Խաչատրյանը:
Առաջնության եզրափակիչ մենամարտերի բոլոր մասնակիցները պարգեւատրվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով եւ Լիճք համայնքի ղեկավարի կողմից սահմանված հուշամեդալներով: Մարզիկների ցույց տված արդյունքների հիման վրա կձեւավորվի մարզի հավաքական թիմը, որը մարտի 31-ից մինչեւ ապրիլի 6-ը կմասնակցի ՀՀ ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի առաջնությանը: 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]