Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրահանձնաժողովը Google-ին 1,5 մլրդ եվրոյով տուգանել Է գովազդի ոլորտում մրցակցությունը խախտելու համար

Եվրահանձնաժողովը Google-ին 1,5 մլրդ եվրոյով տուգանել Է գովազդի ոլորտում մրցակցությունը խախտելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) Google ընկերությանը, որը մտնում Է Alphabet հոլդինգի մեջ, 1,49 մլրդ եվրոյի չափով տուգանել Է գովազդային պարտավորագրերը կազմելիս մրցակցության կանոնները խախտելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սա ընկերության նկատմամբ երրորդ տուգանքն Է վերջին երկու տարվա ընթացքում: Անցյալ տարի Google-ին 4,3 մլրդ եվրո տուգանք Էին դուրս գրել Android շարժական սարքերի համար օպերացիոն համակարգերի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Դրանից մեկ տարի առաջ ԵՀ-ն ընկերությանը 2,4 մլրդ եվրոյով տուգանել Էր Google Shopping ծառայությունն առաջմղելիս թույլ տված չարաշահումների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]