Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտնականները բացատրել են՝ ինչու են Ֆինլանդիայում ապրում ամենաերջանիկ մարդիկ

Գիտնականները բացատրել են՝ ինչու են Ֆինլանդիայում ապրում ամենաերջանիկ մարդիկ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայում մեծ թվով երջանիկ մարդկանց առկայությունը պայմանավորված Է նրանով, որ կառավարությունը փորձարարական մոտեցում Է դրսեւորում երկրում բարեկեցության ստեղծման նկատմամբ, պետությունը ձգտում Է հինգ միլիոն բնակիչների հարմարավետությունն ու անվտանգությունը բարձրացնել առողջապահության, կրթության եւ զբաղվածության ոլորտներում մանրազնին ուսումնասիրություններ անցկացնելու միջոցով. ֆիննական երջանկության գաղտնիքը ՌԻԱ Նովոստիին այսպես են բացատրել Next Era վերլուծական կենտրոնում:

Ֆինլանդիան 2018 թվականին աշխարհի ամենաերջանիկ երկիրն Է ճանաչվել The World Happiness Report-ի զեկույցի համաձայն: Երջանկության միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում Է մարտի 20-ին: «Հաճախ մոռանում են, որ Ֆինլանդիան եղել Է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը: Այսպիսով՝ նման երկրի համար (մայրցամաքային Եվրոպայից հեռու գտնվող, եղանակային խիստ պայմաններով) հաջողության հասնելու միակ միջոցն իր մարդկանց վրա կենտրոնանալն Է»,- պատմել Է Next Era-ի գործադիր տնօրեն Յուխա Յաակոն: Ներկայում Ֆինլանդիան բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհի ամենահարուստ երկրների թվում Է. մայրերի մահացության մակարդակն ամենացածրերից մեկն Է մոլորակի վրա. աղքատության եւ հանցավորության մակարդակները ցածր են: 1960-ական թվականներից ի վեր պետությունն իր յուրաքանչյուր քաղաքացու առողջական վիճակին սկսել Է հետեւել ծնվելուց մինչեւ մահ՝ օգտագործելով անձնական նույնականացման կոդը, գրանցելով յուրաքանչյուր հոսպիտալացումը, ամբուլատոր բուժումը եւ դեղատոմսը, ինչպես նաեւ հետազոտելով տվյալները: Առոողջապահության եւ սոցիալական ապահովության ազգային ինստիտուտում այդ տվյալներն օգտագործում են հանձնարարականների եւ եզրակացությունների համար: Այսպես, օրինակ, եթե մունիցիպալիտետներից մեկում տեսնեն կոտրված ազդրերով մարդկանց թվի ավելացում, իշխանությունները կվերլուծեն իրադրությունը եւ կսկսեն այնտեղ ավելի շատ ավազ ցանել սառցակալած մայթերին, որպեսզի կանխվի սայթաքուն փողոցներում ընկնելը:

Ֆիննական հաջող Էքսպերիմենտ Է դարձել նաեւ կրթության համակարգը: «Դպրոցը եւ նրա ուսումնական պլանը կառուցված են այն բանի շուրջ, որ երեխաները սովորեն դասասենյակի սահմաններից դուրս: Յուրաքանչյուր անկյունում կա մի տեղ, որտեղ երեխաները կարող են աշխատել ինքնուրույն կամ ոչ մեծ խմբերով՝ լինի դա հարմարավետ անկյունը աղյուսե բուխարու մոտ կամ հարմարավետ բազկաթոռները, որտեղից երեւում Է աշխույժ ճաշասրահը: Երեխաներին տրվում Է դպրոցում տեղաշարժվելու մեծ ազատություն, աշխատանք՝ նրանց համար ցանկացած հարմար վայրում, յուրաքանչյուր երեխա ունի դասերի անհատական պլան, որը համապատասխանում Է նրա պահանջմունքներին»,-նշում Է Յաակոն:

«Ֆինլանդիան արդեն բավականին վաղուց ուղղորդում Է իր հասարակությանը: Դա անուղղակի ազդեցություն Է ունեցել առողջության, կրթության եւ զբաղվածության վրա. եւ, այո, նույնիսկ երջանկության վրա: Բանը ոչ միայն այն Է, որ պետությունը նման ակտիվ դեր Է խաղում իր քաղաքացիների կյանքում, ինչը նպաստում Է ազգի բարեկեցությանը, այլեւ այն, որ արդյունքում ֆիններն իրենց անվտանգ են զգում»,-ընդգծում Է Յաակոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]