Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր  

Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե 
մեդալակիր

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի երիտասարդների առաջնության վազող թիրախ ձևի 20-ամյա մարզիկ Հովհաննես Մարգարյանը խառը վազք վարժությունում ցույց է տվել գերազանց արդյունք: Նա խոցել է 378 միավոր և մինչև 21 տարեկան երիտասարդների պայքարում գրավել 2-րդ տեղը: 

Ավելի վաղ`  հայ  հրաձիգները թիմային բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում: Վազող թիրախ ձևի նորմալ վազք վարժության մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են միաժամանակ երեք մարզուհի: Նրանք հանդես են եկել անհատական և թիմային մրցումներում: Անհատական՝ Լիլիթ Մկրտչյան (541 միավոր, 7-րդ տեղ), Գոհար Հարությունյան (535 միավոր, 10-րդ տեղ) և Արուսյակ Գրիգորյան (531 միավոր, 11-րդ տեղ): Միասին հավաքելով 1607 միավոր՝ նրանք վազող թիրախ ձևի խառը վազք վարժությունից Եվրոպայի առաջնության մեծահասակների պայքարում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am