Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի ընտրական փուլի գնդակը

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի ընտրական փուլի գնդակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈԻԵՖԱ-ն, ներկայացրել է Եվրո-2020 որակավորման փուլի պաշտոնական գնդակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պաշտոնական գնդակն ունի վառ երանգներ: Եվրո-2020-ի ընտրական փուլի հանդիպումները կկայանան 2019 թվականի մարտի 21-ից մինչև հաջորդ տարվա` 2020 թվականի մարտի 31-ը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանին ընդգրկված է J խմբում, որտեղ կմրցի Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հետ: Առաջին հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն մարտի 23-ին Սարաևոյում` մրցելով Բոսնիայի և Հերցեգովինայի թիմի հետ: Այնուհետև` մարտի 26-ին,Երևանում ուժերը կչափեն Ֆինլանդիայի ընտրանու հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]