Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Արդարադատության նախարարն ընդունել է IRI-ի ռազմավարական խորհրդատուին


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն  ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ռազմավարական խորհրդատու Բարրի Ջեքսոնի գլխավորած պատվիրակությանը:  

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը բարձր է գնահատել տարիներ շարունակ ԱՄՆ գործադիր և օրենսդիր ոլորտներում աշխատանքային գործունեությունը ծավալած Բարրի Ջեքսոնի փորձառությունն ու հարուստ կենսագրութունը և վերջինիս հետ քննարկել արդարադատության ոլորտի հիմնական մարտահրավերները հաղթահարելու մեխանիզմները:

Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակին, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի արդյունավետությանը և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև Նախարարության ընթացիկ կարիքների գնահատման ու կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացմանը:

Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել փորձագետին հանդիպման համար և վստահեցրել, որ համագործակցությունը շարունակական կլինի, արդյունքն էլ՝ չափելի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ