Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աղբանոցներից 339-ը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին

Աղբանոցներից 339-ը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բրիտանական մի ընկերություն  ուսումնասիրելու է աղբի «մորֆոլոգիական» կառուցվածքը և հաշվարկելու է աղբի քանակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշեց, որ Հայաստանում առկա է 339 աղբանոց, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին:

«Այդ աղբանոցները հաճախ փորված են համայնքապետի հայեցողությամբ: Մենք պետք է այս ամենը բերենք ստանդարտացմանը և ունենանք փակ աղբավայրեր: Իհարկե, սա շատ ավելի երկար գործընթաց է, քանի որ դեռևս չենք տիրապետում թե աղբի «մորֆոլոգիական» կառուցվածքին և թե քանակին»,- ասաց Պապիկյանը:

Ըստ նախարարի` դրա արդյունքում Կառավարությունը աղբահանության ոլորտում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործընկերներին կարող է ներկայացնել իրական պատկերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]