Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Ապրիլ

Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ հատվածներում առկա է մերկասառույց


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում մարտի 20-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի, իսկ Վայոց ձորի կողմից՝ կցորդիչով բեռնատարների համար՝ դժվարանցանելի, մյուսների համար՝ բաց: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ