Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները՝ անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով

Վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները՝ անցնելով Անտառայինի 
արդեն բաց միջանցքով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ բոլոր վարորդները կարող են շրջանցել Բաղրամյան պողոտայի խցանումները դեպի Լեռ Կամսար փողոց՝ անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Սա ՀՀ կառավարության ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղին է։ Այն կառուցվել է Անտառային փողոցի վրա և հետագայում երկու կողմից փակվել է ավտոփակոցներոով և տարիներ շարունակ հանդիսացել է միայն նախագահական ավտոմեքենաների համար հասանելի միջանցք։ Այս գործողության արդյունքում Անտառային փողոցը դադարեց լինել Լեռ Կամսար և Բաղրամյան փողոցներն իրար կապող միջանցիկ փողոց, ինչը մեծ անհարմարություններ էր պատճառում ոչ միայն տեղի բնակիչների համար, այլ նաև առհասարակ բոլոր վարորդների համար, քանի որ այդ մեկուսացման արդյունքում էլ ավելի ծանրաբեռնվեց Բաղրամյան փողոցը։

Ստանալով բողոքներ տեղի բնակիչներից՝ որոշեցինք գնալ ընդառաջ և բացել ավտոփակոցները։ Այսուհետ բոլոր վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները դեպի Լեռ Կամսար փողոց անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]