Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արգենտինայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահությանը նվիրված ընդունելություն

Արգենտինայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի 
գագաթաժողովում Հայաստանի նախագահությանը նվիրված ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի  նախագահության շրջանակում Արգենտինայում ՀՀ դեսպանությունը Բուենոս Այրեսի «Four Seasons» հյուրանոցի «L’Hiver de la Mansion» սրահում մարտի 18-ին կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ և դիտորդ հանդիսացող պետությունների դեսպանների ընդունելություն և հայկական խոհանոցի հյուրասիրություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ընդունելությանը ներկա էին նաև Արգենտինայի ԱԳՆ արտաքին քաղաքականության փոխքարտուղար, դեսպան Լուիս Պաբլո Բելտրամինոն (Luis Pablo Beltramino) և Եվրոպայի հարցերով տնօրենի տեղակալ Կլաուդիո Ջիակոմինոն (Claudio Giacomino):

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը ներկայացրեց 2018թ. հոկտեմբերին կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի արդյունքում ընդունված եզրափակիչ փաստաթղթում ամրագրված սկզբունքները, ինչպես նաև՝ երևանյան գագաթաժողովի «Ապրել միասին» կարգախոսի խորհուրդը, որոնցով ֆրանկոֆոն համայնքը հանձն է առել առաջնորդվել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի, սոցիալական հանդուրժողականության և խաղաղ համագոյակցության սկզբունքներով:

ՀՀ դեսպանը խորհրդանշական համարեց նաև ՖՄԿ գագաթաժողովին հաջորդող Երևանի 2800-ամյակի միջոցառումները, որոնց մասին հատուկ պարբերություն է ներառվել երևանյան գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում:

Միջոցառման ընթացքում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ընդունվեց նաև Արգենտինայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ հանդիսացող դեսպանների խմբի խորհրդանշանը՝ լատինատառ «F» տառը գեղարվեստական դրսևորմամբ և կարգախոսը՝ «Ֆրանկոֆոնիան Արգենտինայում», որի հեղինակն է արգենտինահայ դիզայներ Ալեքս Կոստանյանը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]