Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հացադուլ հայտարարած կալանավորը ՄԻՊ-ի միջամտությունից հետո համաձայնել է ստանալ պահպանողական բուժում

Հացադուլ հայտարարած կալանավորը ՄԻՊ-ի միջամտությունից հետո համաձայնել է 
ստանալ պահպանողական բուժում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչները մարտի 19-ին հերթական անգամ այցելել են 39 օր հացադուլ հայտարարած և քաղաքացիական հիվանդանոցում բժշկական հսկողության տակ գտնվող կալանավորված անձին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ՄԻՊ-ի ներկայացուցիչները զրուցել են կալանավորված անձի և նրա կնոջ հետ, ուսումնասիրել են նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Պարզվել է, որ բժշկական կենտրոնում կատարվել  են  արյան ընդհանուր և կենսաքիմիական, գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրության, կրծքավանդակի ռենտգեն, էլեկտրասրտագրության  և որովայնի սոնոգրաֆիկ հետազոտություններ: Կազմակերպվել են նաև նյարդաբանի և հոգեբույժի խորհրդատվություններ:

Կալանավորը նշել է, որ դեռևս շարունակում է հացադուլը, գիշերային ժամերին որովայնի շրջանում ունեցել է ցավեր, սակայն հրաժարվում է անցնել բժշկի կողմից ցուցված արյան հետազոտությունը:

Քաղաքացիական հիվանդանոցի բժշկական անձնակազմի հետ համագործակցությամբ Պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում կալանավորը համաձայնվել է ստանալ պահպանողական բուժում: Վերջինս գտնվում է մշտական բժշկական հսկողության տակ:

Նախորդ այցից հետո կալանավորված անձը Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ժամանակ նշել էր, որ դատախազի այցից հետո կդադարեցնի հացադուլը, սակայն պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի հետ զրույցից հետո այն չի դադարեցրել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]