1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանական նավահանգստում քիմիական նյութերով բեռնված նավ Է շրջվել

Իրանական նավահանգստում քիմիական նյութերով բեռնված նավ Է շրջվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռնատար նավ Է շրջվել Իրանի Բենդեր-Աբաս քաղաքի նավահանգստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին հայտնել Է Mehr գործակալությունը: Նավի կարող Էր շրջվել «նավի անձնակազմի եւ բեռնմամբ ու բեռնաթափմամբ զբաղվող կապալառուի միջեւ անբավարար կոորդինացման պատճառով»,-նշում Է գործակալությունը:

Հաղորդվում Է, որ նավի վրա բեռնվել Էր 153 կոնտեյներ, բեռների թվում կար կալիումի քլորիդ, կալցիումի կարբոնատ, պղնձի խտանյութ, տեխնիկական յուղեր, ինչպես նաեւ երկու բեռնարկղ գետնանուշ:

90-մետրանոց նավում, որը նավարկում Է Կոմորյան կղզիների դրոշի ներքո, գտնվում Էր անձնակազմի 14 անդամ: Նրանք բոլորն Էլ օտարերկրացիներ են, հիմնականում՝ Հնդկաստանի քաղաքացիներ, նշում են իրանական ԶԼՄ-ները: Տարբեր տվյալներով՝ վնասվածքներ են ստացել անձնակազմի 1-ից մինչեւ երեք անդամներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]