Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵՄ-ն կես միլիարդ եվրո կհատկացնի պաշտպանական բեկումնային տեխնոլոգիաների զարգացմանը

ԵՄ-ն կես միլիարդ եվրո կհատկացնի պաշտպանական բեկումնային տեխնոլոգիաների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը մարտի 19-ին հայտնել Է 525 միլիոն եվրո գումարով կիբեռանվտանգության, անօդաչուների, արհեստական ինտելեկտի եւ քիմիական պաշտպանության ոլորտում եվրոպական պաշտպանական տեխնոլոգիաների մշակման նախագծերի հաստատման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր Եվրահանձնաժողովը հավանություն տվեց 2019 – 2020 թվականների համար մինչեւ 500 միլիոն եվրո գումարով համատեղ պաշտպանական-արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման աշխատանքային ծրագրերին: Եվս 25 միլիոն եվրո տրամադրվել Է 2019 թվականին համատեղ պաշտպանական հետազոտական նախագծերի օժանդակման համար»,- մարտի 19-ին հայտնել Է Եվրահանձնաժողովը:

Համատեղ պաշտպանական-արդյունաբերական նախագծերը, որոնք Եվրամիությունը ֆինանսավորում Է Եվրոպայի պաշտպանական-արդյունաբերական զարգացման ծրագրի(EDIDP) միջոցով, կկենտրոնացվեն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են անօդաչու տեխնոլոգիաները, արբանյակային կապը, վաղ նախազգուշացման համակարգերը, արհեստական ինտելեկտը, կիբեռպաշտպանությունը եւ ծովում իրականացվող հսկողությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]