Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Ճապոնիայի կառավարությունն առաջարկեց արգելել մարմնական պատիժներն ընտանիքում


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը մարտի 19-ին կայացած իր նիստում ընդունել Է ուղղումներ երեխաների նկատմամբ բռնություննների կանխման մասին օրենքում, որոնք արգելում են մարմնական պատիժներն ընտանիքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հեռուստաալիքը: Բացի դրանից, մանկական կոնսուլտացիաներում աշխատել կսկսեն իրավաբաններ ու բժիշկներ: Կառավարության որոշումն արտացոլել Է հասարակության անհանգստությունը ծնողների բռնությունների հետեւանքով դեռահասների աճող թվով մահերի պատճառով: Հաճախ ծնողները դա համարում են «դաստիարակչական միջոցներ»:

Այն բանից հեիտո, երբ ուղղումներն ընդունվեն խորհրդարանի կողմից, դրանք ուժի մեջ կմտնեն եկող տարվա ապրիլի 1-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ