1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՄ-ն նոր առաջարկներ է սպասում Brexit-ի վերաբերյալ եւ կջանա համարժեք արձագանքել դրանց. Մերկել

ԵՄ-ն նոր առաջարկներ է սպասում Brexit-ի վերաբերյալ եւ կջանա համարժեք արձագանքել դրանց. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը կփորձի համարժեք արձագանքել Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նոր առաջարկություններին, հենց որ դրանք ստացվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հանդես գալով Global Solutions Summit հասարակական-քաղաքական համաժողովում:

«Տեսնենք, թե ինչ կասի Թերեզա Մեյը, որոնք են նրա ցանկությունները,-ասել Է նա:-Մենք կփորձենք դրանց արձագանքել: Բայց չԷ որ մենք ինքնուրույն չենք քննարկել այդ համաձայնագիրը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնել Է դրան, այն լրացվել Է»: «Այդ կապակցությամբ մենք այժմ ուշադիր հետեւելու ենք, թե ինչպես կարձագանքի բրիտանական կառավարությունը»,-հավելել Է Մերկելը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք Է գործի «համարժեք եւ համատեղ»: «Անձամբ ես մինչեւ վերջին պահը՝ մինչեւ մարտի 29-ը, պայքարելու եմ Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալու համար»,-ասել Է Գերմանիայի կանցլերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]