Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օվկիանոսը կլանում Է մարդու գործունեության հետ կապված CO2-ի արտանետումների շուրջ մեկ երրորդը. գիտնականներ

Օվկիանոսը կլանում Է մարդու գործունեության հետ կապված CO2-ի արտանետումների շուրջ մեկ երրորդը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրի վրա տաքացումը կընթանար ավելի արագ տեմպերով, եթե չլիներ մարդու տնտեսական գործունեության հետ կապված ածխաթթվական գազի արտանետումները կլանելու օվկիանոսների ունակությունը: Ինչպես պարզել են յոթ երկրների մի խումբ հետազոտողներ, որոնք աշխատել են Շվեյցարիայի Ցյուրիխի պոլիտեխնիկական դպրոցի (ETH Zurich) մասնագետների ղեկավարությամբ, 13 տարում՝ 1994-ից մինչեւ 2007 թվականը, Համաշխարհային օվկիանոսը մթնոլորտից «վերցրել Է» 34 միլիարդ տոննա CO2, ինչը կազմում Է այդ արտանետումների ընդհանուր ծավալի 31 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հանածո վառելիքի այրման արդյունքում արտադրված ամբողջ CO2-ը չԷ, որ մնում Է մթնոլորտում եւ նպաստում գլոբալ տաքացմանը: Օվկիանոսն, ինչպես նաեւ ցամքի վրայի Էկոհամակարգերը մթնոլորտից կլանում են այդ ձեռակերտ Էմիսիայի զգալի մասը»,- պարզաբանել են ETH Zurich-ում: «Առանց այդ կլանման մթնոլորտում CO2-ի պարունակությունը եւ կլիմայի փոփոխության մասշտաբներն Էապես ավելի մեծ կլինեին»,- արձանագրում են ETH Zurich-ում: Գիտնականների խումբը՝ պրոֆեսոր Նիկոլաս Գրուբերի գլխավորությամբ, իր գիտական աշխատանքում հիմնվել Է ավելի քան 50 գիտարշավների արդյունքների վրա, որոնք 2003 – 2013 թվականներին ձեռնարկվել են ջրի բաղադրության հետազոտման նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]