Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԽՄԿ պատվիրակները ռազմական համալսարանի ղեկավար կազմի հետ քննարկել են կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման հարցեր

ԿԽՄԿ պատվիրակները ռազմական համալսարանի ղեկավար կազմի հետ քննարկել են 
կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակները՝ Քրիստոֆ Դեշարի գլխավորությամբ մարտի 18-ին  այցելել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԿԽՄԿ և ՀՀ ՊՆ համագործակցության ծրագրի շրջանակներում պատվիրակները հանդիպել են ռազմական համալսարանի ղեկավար կազմին և քննարկել կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մի շարք հարցեր:

Ռազմական համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խ. Խաչատրյանը ներկայացրել է ուսումնական գործընթացի ապահովմանը և կատարելագործմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև «Պատիվ ունեմ» ծրագրով ռազմական համալսարանում ուսուցանվող կուրսանտներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]