Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետի կարծիքով՝ պետական կառավարման համակարգում աշխատավարձերը պետք է լինեն պատշաճ

  ՀՀ վարչապետի կարծիքով՝ պետական կառավարման համակարգում աշխատավարձերը 
պետք է լինեն պատշաճ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային քաղաքականության հարցում կաշկանդվածություն չունի: Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունում կան պաշտոնյաներ, որոնք ունեն բացթողումներ, թերություններ, սակայն ինքը հակված չէ պարբերաբար պաշտոնյա փոխել:

«Ասում են, թե կառավարությունը ձախողել է: Կարո՞ղ են ասել, թե ով ինչն է ձախողել: Իմ արձանագրումն այն է, որ մենք, ըստ էության, ոչ մի ոլորտում ձախողում չենք ունեցել: Մենք միայն մի հարցում ենք ձախողել, և դա հանրահայտ ձախողումն է: Այսօր մեր պետական կառավարման համակարգում չկա պաշտոնյա, որ ասենք գործը ձախողել է: Այլ հարց է, որ դանդաղության, արագության հետ կապված խնդիր կա: Իմ գործողություններում նույնպես դրանք կան: Բայց ինչ է նշանակում ամեն բացթողումից հետո պաշտոնյա ենք հանում, նորին նշանակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կողմնակից է այն մոտեցմանը, որ կառավարությանն ուղղված քննադատություններն օգտագործեն որպես դաս, և որի արդյունքում աշխատանքի որակը կբարձրանա: Նա որպես օրինակ ներկայացրեց պարգևավճարների հետ կապված սկանդալները, որոնք կապված էին Պետական եկամուտների կոմիտեի հետ:

«Ի՞նչ եք կարծում: Ճիշտ կլիներ վարչապետը կամուֆլյաժով մտներ ներս, ասեր դու այս կողմ դու այն կողմ, թե այդ հանրային քննադատությունն օգտագործեինք որպես աշխատանքի արդյունավետության բարձրացման գործիք: Այո, շատ խնդիրներ են եղել, բայց ես նախընտրում եմ գնալ երկրորդ ճանապարհով: Այդ քավարանի միջով անցնող ամեն պաշտոնյա ավելի պատասխանատու է լինում: Եվ ես տեսնում եմ, որ ՊԵԿ-ի հետ մեր աշխատանքի բովանդակությունը փոխվել է:  Գոհ եմ այս պարգևավճարային սկանդալից, դա շատ լավ խոսակցություն է, որը պետք է ունենանք: Ասում են պարգևավճարները կտրեք և ուղղեք ուրիշ հարցերի կարգավորմանը: Ոչ ոք չի ասում, որ այդ կտրածով այն ուրիշներից քանի հոգու հարց է հնարավոր լուծել: Հետո ոչ ոք չի ասում, որ ՊԵԿ-ը պետք է աշխատի, որ թոշակառուն թոշակ, նպաստ ստանա: Այն ժամանակ, երբ հեղափոխությունը տեղի է ունեցավ, ես ինֆորմացիա էի ստանում, և պարզ էր՝ հիմնական նպատակն այն է, որ ՊԵԿ-ը կաթվածահար լինի, եկամուտները չհավաքեն, մարդիկ թոշակ, նպաստ, աշխատավարձ չստանան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարծում է, որ պետական կառավարման համակարգում աշխատավարձերը պետք է լինեն պատշաճ: Նրա խոսքով, չենք կարող հույս ունենալ, որ ցածր աշխատավարձ ստացող մարդը կարող է բարձր որակի ծառայություն մատուցել հանրությանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]