Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիայի զբոսաշրջության սեկտորը շուրջ 50 մլրդ դոլար Է կորցրել պատերազմի պատճառով. նախարար

Սիրիայի զբոսաշրջության սեկտորը շուրջ 50 մլրդ դոլար Է կորցրել պատերազմի պատճառով. նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զբոսաշրջության սեկտորը շուրջ 50 մլրդ դոլար Է կորցրել զինված հակամարտության պատճառով. գրեթե մեկուկես հազար տուրիստական օբյեկտներ դադարեցրել են աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Սիրիայի զբոսաշրջության նախարար Մուհամադ Մարտինին:

«2010 թվականին Սիրիա են այցելել շուրջ 7,5 մլն զբոսաշրջիկներ՝ ծախսելով մոտավորապես յոթ միլիարդ դոլար: Այսպիսով, տուրիստական սեկտորը կորցրել Է շուրջ 50 մլրդ դոլար եկամուտ»,- ասել Է նախարարը: Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում, որն օրերս հաղթահարել Է ութ տարվա սահմանագիծը, 1468 տուրիստական օբյեկտներ՝ 365 հյուրանոց եւ 1103 ռեստորան, դադարեցրել են աշխատանքը: «403 տուրիստական օբյեկտ ոչնչացված Է ամբողջովին կամ մասնակիորեն: Կորցրել ենք 260 հազար աշխատատեղ»,-պատմել Է Մարտինին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]