Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Զելենսկին Ուկրաինայում ընտրություններից երկու շաբաթ առաջ պահպանել Է առաջատարի դիրքը վարկանիշում

Զելենսկին Ուկրաինայում ընտրություններից երկու շաբաթ առաջ պահպանել Է առաջատարի դիրքը վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ընտրություններից երկու շաբաթ առաջ նախագահական վարկանիշի առաջատարը մնում Է շոումեն Վլադիմիր Զելենսկին. նրան աջակցում Է ընտրողների 24,9 տոկոսը, երկրորդ դիրքում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն Է, երրորդում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Այդ մասին վկայում են «Ռեյտինգ» հետազոտական խմբի հետազոտության արդյունքները: Հերթական նախագահական ընտրություններն Ուկրաինայի տարածքում անցկացվելու են մարտի 31-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահական վարկանիշի առաջատարը մարտի երկրորդ շաբաթվա վերջի դրությամբ մնում Է Վ. Զելենսկին, որին աջակցում Է այն քաղաքացիների 24,9 տոկոսը, որոնք արդեն ունեն իրենց թեկնածուն եւ պլանավորում են քվեարկել: Երկրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Յու.Տիմոշենկոն (18,8 տոկոս), երրորդը՝ Պ.Պորոշենկոն (17,4 տոկոս)»,-ասված Է հետազոտության տեքստում, որը մարտի 19-ին հրապարակվել Է «Ռեյտինգ»-ի կայքում:

Ուսումնասիրությունը մարտի 9-ից մինչեւ 19-ն անցկացվել Է Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Կիեւի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքի: Հարցմանը մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 2,5 հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսը: Ավելի վաղ, մարտի 14-ին, «Սոֆյա» սոցիալական հետազոտությունների կենտրոնը հրապարակել Էր մի ուսումնասիրություն, որի համաձայն, Զելենսկուն պատրաստ Է աջակցել ընտրողների 23,1 տոկոսը, Տիմոշենկոյին՝ 14 տոկոսը, Պորոշենկոյին՝ 12,4 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]