Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանն անշրջելիորեն լինելու է ժողովրդավարական, աշխատանքի, տեխնոլոգիաների երկիր

  Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանն անշրջելիորեն լինելու է 
ժողովրդավարական, աշխատանքի, տեխնոլոգիաների երկիր

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին 10 ամիսներին բարձրացվել է մոտ 85 հազար մարդու սոցիալական նպաստի ու թոշակի չափը, 200 հազար մարդու աշխատավարձը: Երկրում գրանցվել է հիպոթեկային վարկավորման 100 տոկոսանոց աճ:

«Դա մարդկանց սոցիալական վիճակի բարելավման ցուցի՞չ է, թե ոչ: 2019 թվականի հունվարին երկրում համախառն առևտուրը 19 տոկոս աճ է արձանագրել: Սա բարելավման մասի՞ն է խոսում, թե ոչ: Հայաստանում տեղի է ունեցել կարևոր փոփոխություն: Նախկինում կար էլիտա, ով ժողովրդին բրինձ, կարտոֆիլ էր բաժանում, ով ժողովրդին ասում էր՝ ես կթալանեմ, ձեզ էլ մի բան կտամ, ով ոստիկանության միջոցով մարդկանց ճնշում էր, որ տներից դուրս գալու համարձակություն չունենան: Մեր քաղաքականությունը հետևյալն է, մարդկանց համար պետք է ստեղծենք աշխատելու, գործելու հնարավորություններ: Մենք ասում ենք՝ չենք թալանի, և ձեզ համար կստեղծենք հնարավորություն, որ ձեր աշխատանքով ձեր սոցիալական պայմանները բարելավեք, որովհետև սոցիալական վիճակը բարելավելու այլ լավ եղանակ չկա, քան աշխատանքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մատենադարանում հրավիրված ասուլիսում ասած Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ նախկին քաղաքական էլիտային ձեռնտու չէր, որ մարդն աշխատեր, որովհետև աշխատող մարդը քաղաքականապես ինքնուրույն է, նրան հնարավոր չէ 5000 դրամ ընտրակաշառքով գնել:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ՀՀ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որ մարդկանց սոցիալական վիճակը բարելավվի: Նա նշեց, որ հանրապետությունում 200 հազարից ավելի քաղաքացի առողջապահության անվճար ծառայությունների հասանելիություն է ստացել:

«Արդյոք այն բարելավում է, որ գոհ ու երջանիկ լինենք, իհարկե, ոչ: Բայց ես կասկած չունեմ, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը հաջողելու է: Կասկած չունեմ, որ հին համակարգի բովանդակային մնացուկները հեռանկար չունեն: Հայաստանն անշրջելիորեն լինելու է ժողովրդավարական, աշխատանքի, տեխնոլոգիաների երկիր»,-ասաց վարչապետը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]