Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արգենտինական ընկերությունը դոնորական օրգանները պահելու նոր տեխնոլոգիա Է ստեղծել

Արգենտինական ընկերությունը դոնորական օրգանները պահելու նոր տեխնոլոգիա Է ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական ընկերությունը մշակել Է տեխնոլոգիա, որը թույլ Է տալիս փոխպատվաստման համար օրգանները պահել մարդու մարմնին համանման պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի կրթության, մշակույթի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարարությունը:

Նախագծի համար 292 հազար պեսո (մոտավորապես 73 հազար դոլար) Է հանգանակվել «Արգենտինայի նորաստեղծությունների շուկա» Էլեկտրոնային հարթակի միջոցով:

«Տեխնոլոգիան թույլ կտա նաեւ հսկել եւ գնահատել օրգանների գործառությունը մինչեւ վիրահատության պահը եւ կավելացնի դրանք պահելու ժամանակը եւ կբարելավի դրանց գործունակությունը»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշված Է, որ գյուտի շնորհիվ փոխպատվաստումների թիվը կարող Է կրկնապատկվել, 20 տոկոսով կավելանա դոնորների թիվը: Ընթացիկ տարում Արգենտինայում ուժի մեջ Է մտել «Խուստինայի օրենքը», որի համաձայն բժիշկներն առանց հարազատների թույլտվության կարող են 18-ից բարձր տարիքի մահացածներից վերցնել փոխպատվաստման համար պիտանի հյուսվածքներ եւ օրգաններ: Բացառություն են կազմում սոսկ այն դեպքերը, երբ մարդը կյանքի օրոք իր օրգանների դոնորության արգելք Է ստորագրել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]