1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարչապետը հույս ունի առաջիկայում սերիական արտադրության ռելսերի վրա դնել ռազմարդյունաբերական որոշ արտադրանքներ

  Վարչապետը հույս ունի առաջիկայում սերիական արտադրության ռելսերի վրա դնել 
ռազմարդյունաբերական որոշ արտադրանքներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ է իրականացնում ռազմարդյունաբերության ոլորտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Համոզված եմ, որ այդ ոլորտում մենք կունենանք էական ձեռքբերումներ:  Մենք  այսօր ունենք կարևոր նոր արտադրանքներ, որոնք առաջիկայում, հույս ունեմ, սերիական արտադրության ռելսերի վրա կդրվեն, ունենք նախագծեր, որոնք քննարկման եզրափակիչ փուլում են, ունենք նախագծեր, որոնք քննարկման փուլում են, ունենք նախագծեր, որոնք դեռևս գաղափարներ են: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է իսկապես տեխնոլոգիական զարգացած երկիր լինի, և մենք այդ ճանապարհով գնում ենք»,- ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ իր հնչեցրած միտքը, որ պետք է կենտրոնանալ ոչ թե տանկ ունենալ կամ չունենալու վրա, ոչ թե տանկ առարկայի վրա, այլ այն խնդրի վրա, որը ենթադրում  են լուծել տանկ ունենալու միջոցով: «Եվ պետք է հասկանանք, թե որն է այն տեխնոլոգիան, որը մեզ պետք է թույլ տա լուծել այդ խնդիրը: Ես այդ նիստին փոստի օրինակը բերեցի: Կար ժամանակ, երբ ինֆորմացիան տեղից տեղ տեղափոխելու համար հարկավոր էր թուղթ, գրիչ, ծրար, նամականիշ, փոստատար, հարկավոր էր ձի կամ ավտոմեքենա ինֆորմացիան արագ տեղ հասցնելու համար: Եթե մենք շարունակեինք կենտրոնացած մնալ թղթի, գրիչի նամականիշի վրա, էլեկտրոնային փոստ չէր լինի: Բայց հիմա նույնն արվում է առանց թղթի, առանց գրիչի ու նամականիշի, առանց նույնիսկ փոստատարի և տրանսպորտի, արվում է շատ ավելի արագ ու արդյունավետ: Հետևաբար` մտածելու մեր մեխանիզմը պետք է այսպիսի փոփոխություն կրի, և հենց դա պետք է դրվի մեր ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հիմքում»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]