Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Brexit-ի ժամկետի երկարացման հարցը լուծվելու Է Եվրամիության գագաթնաժողովում

Brexit-ի ժամկետի երկարացման հարցը լուծվելու Է Եվրամիության գագաթնաժողովում
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետների երկարացման հարցը լուծվելու Է Եվրամիության պետությունների ղեկավարների՝ մարտի 21-22-ին կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին հայտարարել Է ԵՄ-ի խորհուրդը նախագահող Ռումինիայի՝ եվրոպական գործերի նախարար Ջորջե Չյամբան՝ ԵՄ-ի խորհրդի՝ ընդհանուր հարցերին նվիրված նիստին ժամանելուց հետո:
«Այդ որոշումը պետք Է ընդունեն ԵՄ-ի ղեկավարները: Եվ ամեն ինչ կախված կլինի երկարացման պատճառներից: Եթե Մեծ Բրիտանիան ինչ-որ բան Է խնդրում, նա պետք Է որոշի, թե ինչի համար Է դա խնդրում»,- ասել Է նա: Չյամբան հավաստել Է, որ ԵՄ-ի խորհրդի նիստում հանրակցության եվրոպական գործերի նախարարները պատրաստելու են գագաթնաժողովի օրակարգը, սակայն հրաժարվել Է հաստատել, որ նախարարները քննարկում են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետների երկարացման տարբեր սցենարներ:
«Մենք այսօր մտադիր ենք իրադրության վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմել բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել Է նա: Չյամբան, այնուամենայնիվ, հաստատել Է, որ ԵՄ-ի խոորհուրդը պատրաստվում Է վատագույն սցենարին՝ առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, բայց ընդսմին հուսով Է, որ կհաջողվի համաձայնագրի հասնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]