Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ հակաքարոզչության համար, սակայն ներքաղաքական իրավիճակն ավելի կայուն երբևէ չի եղել. Փաշինյան

 Միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ հակաքարոզչության համար, 
սակայն ներքաղաքական իրավիճակն ավելի կայուն երբևէ չի եղել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներքաղաքական իրավիճակը երբեք ավելի կայուն չի եղել, քան այսօր: Այս մասին Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ սա ոչ թե ռեպրեսիվ, այլ ժողովրդավարական կայունություն է: Իսկ ՀՀ կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ զեկույցում մանրամասն նկարագրված է, թե ինչ ծավալների փոփոխություններ են կատարվել երկրում այս ընթացքում:

«Ես չեմ կարծում, որ շատ պետք է խոսեմ այդ փոփոխությունների մասին, սակայն ուզում եմ մի բան ասել: Խոսվում է հարցումների մասին, այդ նույն բանի մասին խոսում էին 2018-ի ամռանը, աշնանը, ընտրություններից առաջ և հետո: Սա այն դեպքը չէ, որ վարչապետը չի տիրապետում իրավիճակին, ես շատ հաճախ մարդկանց հետ ուղիղ շփման մեջ եմ: Գրում են, թե երկիրն անկայունության շրջանում է, կրկին կսկսվի ցիկլը՝ թեժ գարուն, թեժ ամառ, տեսեք, թե ինչ է լինելու: Ոչ մի բան էլ չի լինելու: Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց գնացքը վաղուց գնացել է, եթե ցանկանան դրա հետևից «Ֆեռարի»-ով էլ հասնել չեն կարող, իրենց էջը փակված է: Նրանք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ ապաշխարել ու ներում հայցել: Բայց ասեմ, որ հասարակական, քաղաքական գործունեություն ծավալելու իրենց բոլոր ցանկությունները մենք երաշխավորելու ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա համոզված է, որ եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, ապա «Իմ քայլը» դաշինքը կարող է ավելի մեծ տոկոսով հաղթել:

Նրա խոսքով, միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ հակաքարոզչություն անելու համար և կառավարությունն ընդդեմ դրա ոչ մի գործողություն չի ձեռնարկում: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իրենց համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է: «Այդ շրջանակները պետք է հասկանան, Հայաստանում այդ կարգի անելիք ունենալ չեն կարող, Հայաստանի ժողովրդի շրջանում աջակցություն ստանալ չեն կարող»,-ասաց նա:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]