1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեռեւս վաղ Է ԵԱՏՄ-ն համարել լիարժեք տնտեսական միություն. Բելառուսի փոխվարչապետ

Դեռեւս վաղ Է ԵԱՏՄ-ն համարել լիարժեք տնտեսական միություն. Բելառուսի փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության մասնակիցները ներկայում համագործակցության առումով հասել են սոսկ ազատ առեւտրի գոտու, բայց ոչ լիարժեք տնտեսական ինտեգրացիոն միավորման մակարդակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն՝ «Զվյազդա» բելառուսական թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է մարտի 19-ին:

«Մեր ինտեգրացիոն միավորումը կարելի Է տնտեսական միություն համարել միայն ավանսով: Առայժմ մենք դե ֆակտո միայն ազատ առեւտրի գոտու մակարդակին ենք»,-արձանագրել Է Բելառուսի կառավարության փոխղեկավարը: Պետրիշենկոն նշել Է, որ ներքին ապրանքային շուկաներում ԵԱՏՄ-ի պետությունները շարունակում են ոչ տարիֆային սահմանափակումներ կիրառել միմյանց դեմ, որոնք «պատշաճության համար քողարկված են սանիտարական, անասնաբուժական ու ֆիտոսանիտարական միջոցներով»:

Փոխվարչապետը հայտնել Է, որ ներկայում ԵԱՏՄ-ի պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով դիմումներ են ուղարկվել «ներքին շուկաներում 200-ից ավելի խոչընդոտների վերաբերյալ, բարդ ու լարված կոնսուլտացիաներ են անցկացվում դրանց վերացման շուրջ»: «Մենք անցած հինգ տարում գործնականում առաջ չենք շարժվել ընդհանուր Էներգետիկական շուկաների, պետական գնումների, արդյունաբերական սուբսիդիաների, մի շարք այլ հարցերում»,-հայտարարել Է Իգոր Պետրիշենկոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]