Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը վստահ է, որ հայ-հունական տնտեսական հարաբերություններում նոր դռներ են բացվելու

Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը վստահ է, որ հայ-հունական տնտեսական 
հարաբերություններում նոր դռներ են բացվելու

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը պատրաստակամ է Հայաստանի հետ համագործակցելու ենթակառուցվածքների, տրանսպորտի, զբոսաշրջության օրգանական սննդի, էներգետիկայի և այլ ոլորտներում:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին տեղի ունեցած հայ-հունական գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասաց Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական հարաբերությունների և զարգացման համագործակցության գլխավոր քարտուղար Իոաննիս Բրաչոսը:

«Մենք ունենք երկարատև, պատմական կապեր Հայաստանի և Հունաստանի միջև: Սա ևս ակնհայտ է մեր քաղաքական հարաբերությունների մեջ: Այդուհանդերձ մեկ բան, որ  ցանկանում եմ կարևորել, մենք ցանկանում ենք զարգացնել մեր քաղաքական կամքը և քաղաքական կապերը»,- ասաց Բրաչոսը:

 Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի խոսքով`Հունաստանը տնտեսական իրավիճակը  օրեցօր կայունանում է: Նա նշեց, որ Հունաստանի տնտեսությունը 2017-ին աճել է 1.4 տոկոսով, իսկ 2018-ին 1.9 տոկոսով, որի խթանիչ ուժն է եղել արտահանումը: Ակնկալվում է, որ հաջորդ տարի Հունաստանը արձանագրելու է 2.3 տոկոս տնտեսական աճ:

Իոաննիս Բրաչոսի կարծիքով` հայ-հունական գործարար համաժողովը շատ կարևոր է` առևտրի հոսքերը խթանելու և էլ ավելի զարգացնելու համար:

«Ակնկալում ենք, որ Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմանի առևտրի ծավալները աճելու են: Սա միակ ներուժը չէ երկու երկրների միջև, այլ գոյություն ունեն մի շարք այլ հանգամանքներ: Միջկառավարական հանձնաժողովը տնտեսական համագործակցության շատ օգտակար գործիք է հանդիսանում: Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարի մեր գործընկերների համատեղ բավականին քննարկումներ եղան` բարենպաստ միջավայր ստեղծելու, տնտեսական հարաբերություններում խթանող չափորոշիչների որդեգրելու մասով: Հավելյալ հանդիպումներ ևս տեղի են ունենալու երկկողմանի հարաբերությունների զարգացմանը միտված: Մենք հետաքրքրված ենք ուսումնասիրելու համագործակցության հնարավորություններ հետևյալ ոլորտներում` գիտելիքի փոխանակման, սիներգիաներ ստանալու, արդյունաբերական, արտադրական, օրգանական սննդի զարգացման ոլորտներում: Հունական արտադրությունները նաև հետաքրքրված են այլ ենթակառուցվածքներում ծրագրեր ներդնելով»,- ասաց Բրաչոսը:

Նա վստահ է, որ դրա արդյունքում բեղմնավոր է լինելու գործակցությունը հայ-հունական ձեռնարկատիրական համայնքների միջև:

«Վստահ ենք, որ այս առաքելությունը, թեև առաջինն է, սակայն հետագայում մեծ ուղիների դարպաս է հանդիսանալու: Համոզված ենք, որ նորանոր դռներ են բացվելու հայ ձեռնարկատերերի համար, և մեր հարաբերությունները էլ ավելի են զարգացնելու»,- եզրափակեց Բրաչոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]