Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ քաղաքները

Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ քաղաքները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրը, Փարիզը եւ Հոնկոնգն ըստ ապրուստի արժեքի առաջին տեղն են կիսում ամենաթանկ քաղաքների վարկանիշում, որը կազմել Է Economist Intelligence Unit հանդեսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը: Ավելի վաղ հինգ անգամ անընդմեջ Worldwide Cost of Living անվանումը կրող վարկանիշում ամենաթանկ քաղաքը դարձել Է Սինգապուրը:

Ինչպես նշվում Է, այդ երեք քաղաքներում ապրուստի արժեքը 7 տոկոսով ավելի բարձր Է, քան Նյու Յորքում, որն զբաղեցրել Է յոթերորդ հորիզոնականը: Լոս Անջելեսն անցյալ տարվա համեմատությամբ բարձրացել Է մի քանի դիրքով եւ տասներորդ տեղը կիսել իսրայելական Թել-Ավիվի հետ: Թոփ-տասնյակում տեղ են գտել Ցյուրիխ, Ժնեւ եւ Կոպենհագեն եվրոպական քաղաքները: Տասնյակում նաեւ հայտնվել են ճապոնական Օսակա քաղաքը եւ Հարավային Կորեայի Սեուլ մայրաքաղաքը:

Ինչպես նշում Է հանդեսը, ասիական քաղաքները բարձր դիրքեր են զբաղեցրել մթերքների ընդհանուր թանկության պատճառով: 2019 թվականի ամենաԷժան քաղաքների թվում նշվել են Հնդկաստանի Բանգալոր, Չեննայ եւ Նյու Դելի քաղաքները, ինչպես նաեւ պակիստանյան Կարաչին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]