Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ հրաձիգները բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում  

Հայ հրաձիգները բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ  հրագիձները թիմային բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի Վրոցլավ քաղաքում նրանք մասնակցել են ուսումնամարզական հավաքի, որտեղ նախապատրաստվել են մարտի 16-25-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ 13 լավագույն հրաձիգները ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո մեկնեցին Եվրոպայի առաջնությանը:  Մարզիկները մասնակցելու են երեք զինատեսակից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ:

Ատրճանակ ձևում հանդես եկող մարզիկներ Զավեն Իգիթյանը և Նարե Գաբրիելյանը թիմային միքս վարժության երիտասարդների պայքարում գրավել են 20-րդ հորիզոնականը՝ ընդհանուր հաշվով հավաքելով 747 միավոր: Մարտի 18-ին վազող թիրախ ձևի նորմալ վազք վարժության մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են միաժամանակ երեք մարզուհի: Նրանք պայքարել են անհատական և թիմային պայքարում: Անհատական՝ Լիլիթ Մկրտչյան (541 միավոր, 7-րդ տեղ), Գոհար Հարությունյան (535 միավոր, 10-րդ տեղ) և Արուսյակ Գրիգորյան (531միավոր, 11-րդ տեղ): Միասին հավաքելով 1607 միավոր՝ նրանք վազող թիրախ ձևի խառը վազք վարժությունից Եվրոպայի առաջնության մեծահասակների պայքարում գրավել են 3-րդ հորիզոնականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]