Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հունաստանի կառավարությունը մեծապես հետաքրքրված է հայ-հունական տնտեսական հարաբերությունների զարգացմամբ

Հունաստանի կառավարությունը մեծապես հետաքրքրված է հայ-հունական տնտեսական 
հարաբերությունների զարգացմամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլանը կարևորեց հայ-հունական տնտեսական հարաբերությունների զարգացումը, երկու երկրների գործարար կապերի ամրապնդումն ու գործարարների հանդիպումները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էին Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական հարաբերությունների և զարգացման համագործակցության գլխավոր քարտուղար Իոաննիս Բրաչոսը, Աթենքի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր խորհրդի անդամ և բիզնես-խորհրդատվության բաժնի պետ Դիմիտրիս Դիմիտրիուն, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը և այլք:

«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի խթանենք հայ-հունական տնտեսական հարաբերությունները, ամրապնդենք մեր գործարար կապերը: Այս միջոցառմամբ ցանկանում ենք ցույց տալ, որ Հունաստանի կառավարությունը մեծապես հետաքրքրված է այս հարաբերություններով, այդ նպատակով այստեղ է Հունաստանի միջազգային տնտեսական հարաբերությունների և զարգացման համագործակցության գլխավոր քարտուղարը»,- ասաց դեսպանը:

Միջոցառման ընթացքում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Երևանի և Աթենքի առևտրաարդյունաբերական պալատների միջև:

Գործադիր համաժողովի երկրորդ մասն անցավ երկուստեք հանդիպումներով (B2B ձևաչափով): Մեկ տասնյակ հունական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար ցուցակագրվել էին ավելի քան 50 հայկական ընկերություններ: Հունական ընկերությունները հիմնականում ներկայացնում էին շինարարության, քիմիական և կոսմետիկ միջոցների, ձիթապտղի յուղի արտադրության և արևային էներգետիկայի ոլորտները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]