Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Ապրիլ

Հարավկորեացի զինվորականները ԿԺԴՀ-ում «միջուկային ակտիվության» նշաններ են արձանագրել


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի զինվորականները ԿԺԴՀ-ում միջուկային ծրագրի հետ կապված ակտիվություն են արձանագրում: Ինչպես մարտի 19-ին հայտնել Է KBS հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել Է Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Չոն Գյոն Դուն խորհրդարանի պաշտպանության հարցերի կոմիտեի՝ մարտի 18-ին կայացած նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կոմիտեի անդամ, Կորեայի ազատության կուսակցությունից պատգամավոր Պեկ Սին Չժուն նախարարին հարց Է տվել, թե Հյուսիսում ակտվիություն նկատվում Է արդյոք զինագործական ատոմի ոլորտում: Նախարարը դրան դրական Է պատասխանել»,- նշել Է հեռուստաալիքը՝ չճշտելով, թե կոնկրետ ինչ գործունեության մասին Է խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ