1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավստրալիայի վարչապետը կոչ Է արել G20-ին՝ ուժեղացնել հսկողությունը սոցցանցերի նկատմամբ. Xinhua

Ավստրալիայի վարչապետը կոչ Է արել G20-ին՝ ուժեղացնել հսկողությունը սոցցանցերի նկատմամբ. Xinhua

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նամակ Է ուղարկել G20-ի ղեկավարներին՝ կոչ անելով ուժեղացնել հսկողությունը սոցցանցերի նկատմամբ՝ կապված Նոր Զելանդիայում կատարված ահաբեկչական գործողության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին հայտնել Է Xinhua գործակալությունը:

«Համաշխարհային հանրակցությունը պետք Է հասնի այն բանին, որ տեխնոլոգիական ընկերությունները կատարեն իրենց բարոյական պարտավորությունները մարդկանց հանդեպ: Սոցցանցերը պարտավոր են շտապ կարգով հեռացնել ահաբեկչական գործողությունների կոչող եւ բռնությունն արդարացնող նյութերը: Մենք չենք կարող թույլ տալ Համացանցին՝ մնալու չկառավարվող տարածք»,-գրել Է Մորիսոնն ու ընդգծել, որ մտադիր Է սոցցանցերի նկատմամբ հսկողությունը գերակա դարձնել G20-ի 2019 թվականի հունիսի հանդիպման օրակարգում: Facebook-ի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել են, որ մեկ օրում ավելի քան 1,5 մլն տեսագրություն են հեռացրել, որոնցում ներկայացված Էր Նոր Զելանդիայում կատարված ահաբեկչությունը: Բացի այդ, սոցցանցի վարչակազմը շարունակում Է հեռացնել այն անձանց բոլոր հաղորդագրությունները, որոնք հանդես են գալիս հաջակցություն հանցագործի գործողությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]