Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնը կայցելի Հայաստան

Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության նախարար Պետեր 
Էրիկսոնը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնը մարտի 21-22-ը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, swedenabroad.se-ն տեղեկացնում է, որ այցին ընդառաջ Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ընդլայնել  ֆինանսական աջակցությունը Հայաստանին՝  ի գիտություն ընդունելով երկրում ժողովրդավարացման գործընթացը և անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար առկա ուժեղ քաղաքական կամքը, ինչը հետևեց 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը:

«2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարացման ակտիվ գործընթաց է սկսվել: Մենք տեսնում ենք ուժեղ քաղաքական կամք` անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու, ժողովրդավարության, խոսքի ազատության եւ այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների ամրապնդման համար»,-ասել է Պետեր Էրիկսոնը:

Հոդվածում նշվում է, որ Հայաստանի և Շվեդիայի միջև զարգացմանը միտված համագործակցության վերաբերյալ երկկողմ ծրագրի իրականացման մեկնարկը կնշանակի Հայաստանում նախագծերի ֆինանսավորման ավելացում, ինչպես նաև Շվեդիայի աջակցությունը Հայաստանին ավելի թիրախային կդառնա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]