1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մահացել Է ռեժիսոր Մառլեն Խուցիեւը

Մահացել Է ռեժիսոր Մառլեն Խուցիեւը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 94-րդ տարում մահացել Է ռեժիսոր Մառլեն Խուցիեւը: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում, մահը վրա Է հասել մարտի 19-ին Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մառլեն Մարտինովիչը վախճանվել Է այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ին Բոտկինի հիվանդանոցում»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Միությունում հայտնել են, որ ռեժիսորի հետ հրաժեշտի ամսաթվի եւ վայրի մասին հայտնի կդառնա ավելի ուշ: Խուցիեւը ծնվել Է 1925 թվականին Թբիլիսիում: 1952 թվականին ավարտել Է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը, որպես ռեժիսոր Է աշխատել Օդեսայի կինոստուդիայում, 1959 թվականից՝ Գորկու անվան կինոստուդիայում, 1965 թվականից «Մոսֆիլմ»-ում: Ռեժիսորի նկարահանած կինոնկարների թվում են՝ «Գարունը Զարեչնայա փողոցում» (Ֆելիքս Միրոների հետ համատեղ), «Երկու Ֆյոդոր», «Իլյիչի ուղեկալը», «Վերջաբան», «Անսահմանություն» եւ ուրիշներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]