Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփն իր աշխատավարձի քառորդ մասը տվել Է ներքին անվտանգության նախարարությանը

Թրամփն իր աշխատավարձի քառորդ մասը տվել Է ներքին անվտանգության նախարարությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի ներքին անվտագնության նախարարությանն Է փոխանցել 100 հազար դոլար՝ աշխատավարձի մեկ քառորդը, աշխատավարձ, որը նա ստացել Է պետության ղեկավարի պաշտոնում աշխատելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 18-ին նա այդ մասին հայտնել Է Twitter-ի՝ իր Էջում:

«Թեեւ մամուլն այս մասին չի սիրում գրել, իսկ ինձ նրանց կողմից դա հարկավոր Էլ չԷ, ես նախագահի իմ աշխատավարձը 400 հազար դոլարի չափով տարվա ընթացքում տալիս եմ տարբեր գերատեսչությունների: Սա ես տալիս եմ ներքին անվտանգության նախարրաությանը»,- գրել Է նա՝ գրառմանը կցելով 100 հազար դոլար գումարի վճարագրի լուսանակարը: Ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը հրաժարվել Է նախագահի աշխատավարձից, որը տարեկան կազմում Է 400 հազար դոլար: Սակայն ըստ օրենքի այն անհրաժեշտ Է վճարել, եւ նախագահը հայտարարել Է, որ մտադիր Է այն տրամադրել զանազան բարեգործական նպատակների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]