Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Փրկարարները Վանաձորում բնակարանից հավաքած 100 գրամ սնդիկը հանձնել են ոստիկանին

Փրկարարները Վանաձորում բնակարանից հավաքած 100 գրամ սնդիկը հանձնել են 
ոստիկանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 18-ին, ժամը 11:36-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկում սնդիկ է թափվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բնակարանի հյուրասենյակում և սանհանգույցում սնդիկ է թափվել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները սնդիկը (մոտ 100 գ) հավաքել են և հանձնել ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]