Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արտանիշում բացվել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Արտանիշում բացվել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Արտանիշ բնակավայրում մարտի 18-ին կայացել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի բացման հանդիասավոր արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, համայնքի մյուս բնակավայրերի՝ Ջիլի, Արտանիշի, Դրախտիկի, Ծափաթաղի, Աղբերքի ղեկավարները, մարզային փրկարարական վարչության աշխատակիցները և այլ հյուրեր:

Հայաստանում կան համայնքներ, որոնք, ըստ սահմանված չվացուցակի, գտնվում են սպասարկվող հրշեջ-փրկարարական ջոկատներից մինչև 48 կմ հեռավորության վրա: ՀՓՋ-ների մարտական հաշվարկներն օբեյկտիվ պատճառներով երբեմն կանչի վայր են հասնում զգալի ուշացումով: Ուստի՝ արտակարգ դեպք առաջանալու պարագայում առավել արդյունավետ է դիտարկվում հրշեջ-փրկարարական հենակետերի գործունեությունը և կամավորական հրշեջ-փրկարարական ուժերի առկայությունը, որի շնորհիվ կրճատվում է արձագանքման ժամանակը, նվազեցվում մարդկային կորուստները, ինչպես նաև՝ բնակչությանն ու պետությանը պատճառված վնասի չափերը:

Կառավարության հայեցակարգի համաձայն՝ վերլուծվել և սահմանվել են ՀՀ հեռավոր այն մարզերը, որտեղ նպատակահարմար է հիմնել կամավորական հենակետեր: Նախատեսվում է 2019-21 թվականների ընթացքում հիմնել 27 հրշեջ-փրկարարական հենակետեր, որոնք կսպասարկեն 186 համայնք:

ԱԻ նախարարության կողմից Արտանիշի հենակետին հատկացվել է ԶԻԼ-130 ԱԲ 40 հրշեջ-փրկարարական մեքենա՝ հրդեհաշիջման իր գույք-տեխնիկայով և սարքավորումներով, ինչպես նաև՝ 2 վարորդի հաստիք: Հենակետում ներգրավված կլինեն 48 կամավոր հրշեջ-փրկարարներ՝ համայնքի բոլոր բնակավայրերից: ԱԻ Փրկարար ծառայության կողմից իրականացվում է հրշեջ-փրկարարական հենակետերի կամավորների սկզբնական մասնագիտական պատրաստություն, այնուհետև պարբերաբար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ:

Նշենք, որ կամավորական հենակետեր ստեղծվել են նաև Տավուշի մարզի Մովսես, Ազատամուտ, Արծվաբերդ, Վայոց ձորի Խաչիկ և Սյունիքի մարզի Գորայք համայնքներում: Նախատեսվում է, որ մոտ ապագայում կամավորական հենակետերը կհամալրվեն նոր տեխնիկայով, սարքավորումներով և փրկարարական հանդերձանքով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]