Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Առողջապահության նախարարն այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարարն այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բժշկական 
կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 18-ին այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բժշկական կենտրոններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Առաջին կանգառը «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի Սևանի մասնաճյուղում էր, որտեղ նախարարը մասնակցել է համակարգչային շերտագրության ծառայության բացման արարողությանը:

«Կարևոր է, որ մարզային բժշկությունը նույնպես բարձրանա այն մակարդակի, որն անրհաժեշտ է մեր բնակչությանը»,- նշել է Արսեն Թորոսյանը և հավելել, որ բոլոր նոր կառուցվող մարզային հիվանդանոցները պետք է ունենան համապատասխան հագեցվածություն:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ վերաբացվել է հիմնանորոգված պոլիկլինիկան: Շրջելով տարածքում` Արսեն Թորոսյանը ծանոթացել է բժշկական հաստատության պատրաստվածությանը:

Ողջունելով անձնակազմին` նախարարն ընդգծել է, որ նման պայմանները, հագեցվածությունը և վերապատրաստված բժշկական կադրերը երաշխիք են` որակյալ բուժօգնություն ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]