Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարտի 19-ին սպասվող իրադարձությունները

  Մարտի 19-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ մարտի 19-ին, Մատենադարանում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:  

Երևանում կհանդիպեն հայ և հույն գործարարները: Հայ-հունական գործարար համաժողովում կքննարկվեն համագործակցության հեռանկարները: Ստորագրվելու է փոխըմբռնման հուշագիր Երևանի և Աթենքի առևտրաարդյունաբերական պալատների միջև:

ԱԺ-ում կանցկացվի գնման ընթացակարգերի կիրառման հնարավորություններին եւ ՀԲ վարկային ծրագրերի տեսանկյունից դրանց ներդաշնակեցման հեռանկարներին վերաբերող աշխատանքային քննարկում:

«ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագիծը սկսում է իր աշխատանքները: Այն լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց, որն իր շուրջ է հավաքելու տեղական և միջազգային գործընկերների:

Երևանի Նորայր  Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջի  ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով։ Քոլեջում մարտի 14-ից հայտարարված է անժամկետ դասադուլ,  մարտի 18-ից իրականացվում են բողոքի ակցիաներ: Նրանք կներկայացնեն իրենց քայլի պատճառները և  հետագա անելիքները: 

Աշխարհահռչակ երաժիշտ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մարտի 20-ին Երևանում հանդես կգա համերգով: Համերգից առաջ Նարեկ Հախնազարյանն ու  դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կմասնակցեն հանրային քննարկման:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]