Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ ոստիկանապետն ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունն ընդլայնելու հույս է հայտնել

ՀՀ ոստիկանապետն ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունն ընդլայնելու հույս 
է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն մարտի 18-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով դեսպանին՝ Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը, որը հիմնականում ուղղված է թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, ընտանեկան բռնության, փողերի լվացման դեմ պայքարին: Համագործակցության շրջանակներում ոստիկանների համար ԱՄՆ համապատասխան փորձագետների մասնակցությամբ պարբերաբար անցկացվում են տարբեր թեմաներով սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ և փորձի փոխանակման հանդիպումներ:

Ոստիկանության պետը հույս է հայտնել, որ սերտ համագործակցությունը ոչ միայն կպահպանվի, այլև կզարգանա՝ ընդգրկելով նոր ոլորտներ:

Լին Թրեյսին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության աշխատանքը:

Դեսպանը նշել է, որ ուրախ էր հանդիպել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և քննության առնել, թե ինչպես Միացյալ Նահանգների կառավարությունը կարող է աջակցել Հայաստանի ոստիկանության կարողությունների զարգացմանն ուղղված ջանքերին՝ նպաստելով երկրի ժողովրդին ծառայելու մշակույթի խորացմանը:

Խոսվել է Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման, ճանապարհային ոստիկանության բալային համակարգի ներդրման, ինչպես և համագործակցության խորացման հարցերի մասին:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]